Ջուդ Բելինգհեմը դարձավ ամենաուշ գոլի հեղինակը Անգլիայի կազմում խոշոր մրցաշարերում

Կիրակի օրը՝ հունիսի 30-ին, կայացավ EURO-2024-ի 1/8 եզրափակիչ Անգլիա – Սլովակիա հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է լրացուցիչ ժամանակում Գարեթ Սաութգեյթի սաների հաղթանակով՝ 2:1 հաշվով։

Անգլիացիները առաջինը բաց թողեցին, բայց 95-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը, իսկ Ջուդ Բելինգհեմը դարձավ գոլի հեղինակ 94։34-ին:

Այսպիսով, Բելինգհեմը դարձավ Անգլիայի հավաքականի ամենաուշ խփած գոլի հեղինակը խոշոր մրցաշարում։

EURO-2024-ի քառորդ եզրափակիչում Անգլիայի հավաքականը կխաղա Շվեյցարիայի հետ։