Հարի Քեյնը Անգլիայի հավաքականում երկրորդն է այս ցուցանիշով

Կիրակի օրը՝ հունիսի 30-ին, կայացավ EURO-2024-ի 1/8 եզրափակիչ Անգլիա – Սլովակիա հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է լրացուցիչ ժամանակում Գարեթ Սաութգեյթի սաների հաղթանակով՝ 2:1 հաշվով։

Հաղթական գոլի հեղինակ է դարձել Հարի Քեյնը։ Սա նրա վեցերորդ գոլն է ազգային հավաքականի կազմում EURO-ում։

Այսպիսով, Քեյնն այս ցուցանիշով զբաղեցրեց երկրորդ տեղը՝ հավասարվելով Ուեյն Ռունիին։

Ռեկորդակիրը Ալան Շիրերն է՝ 7 գոլ։