Գիորգի Մամարդաշվիլին խոստովանել է, թե որ դեպքում կտեղափոխվի «Բավարիա»

Վրաստանի հավաքականի եւ «Վալենսիայի» դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին խոստովանել է, որ չէր տեղափոխվի «Բավարիա»՝ երկրորդ համարի դերում խաղալու համար։

««Բավարիան» դեռ ունի աշխարհի լավագույն դարպասապահին։ Ներկայումս հնարավոր չէ այնտեղ գնալ։ Ես միայն «Բավարիա» կգնայի, եթե խաղայի։ Ես չէի համաձայնի երկրորդ համարին»,- Մամարդաշվիլիի խոսքերն է մեջբերում Sky.de-ն։

23-ամյա Մամարդաշվիլիի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառ։