Գիորգի Միկաուտաձե. «Վրաստանը կարող է հպարտանալ EURO-2024-ում իր ելույթով»

Վրաստանի հավաքականի հարձակվող Գիորգի Միկաուտաձեն մեկնաբանել է EURO-2024-ի 1/8 եզրափակչում Իսպանիայից կրած պարտությունը։

«Իսպանիան գերազանցում էր մեզ։ Սա EURO-2024-ի լավագույն թիմն է, իմ կարծիքով:

Երբ իսպանացիները որոշեցին մեծացնել իրենց արագությունը, մեզ համար դժվարացավ։

Դժվար էր, բայց մենք գոհ ենք մեր ցուցադրածից։ Մենք կարող ենք հպարտանալ մեր խաղով»,- Միկաուտաձեի խոսքերն է մեջբերում Le Figaro-ն։