Գարեթ Սաութգեյթը դարձավ պատմության առաջին մարզիչն այս ցուցանիշով

Անգլիայի հավաքականը դուրս եկավ EURO-2024-ի քառորդ եզրափակիչ։

Այսօր Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը 1/8 եզրափակչում լրացուցիչ ժամանակում (2:1) հաղթեց Սլովակիային։

Բրիտանացու համար սա չորրորդ անընդմեջ ելույթն է խոշոր մրցաշարի քառորդ եզրափակիչում: Նախկինում Սաութգեյթի գլխավորությամբ Անգլիան դուրս էր եկել ԱԱ-2018-ի կիսաեզրափակիչ, EURO-2020-ի եզրափակիչ և ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչ:

Սաութգեյթը դարձավ Անգլիայի պատմության մեջ առաջին մարզիչը, ով չորս անգամ անընդմեջ դուրս բերեց իր թիմին խոշոր մրցաշարերի (Աշխարհի գավաթ կամ Եվրո) քառորդ եզրափակիչ։

EURO-2024-ի քառորդ եզրափակիչում անգլիացիները կհանդիպեն Շվեյցարիայի հետ։