Ֆեդերիկո Կիեզան կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզան չի շտապում երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է հաջորդ ամառ։

Ինչպես հայտնում է Tuttosport-ը, իտալացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են երկու ակումբներ՝ «Նապոլին» և Մյունխենի «Բավարիան»։

Նշվում է, որ Կիեզայի հեռանալու դեպքում «Յուվենտուսը» կփորձի ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոյին, ով նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսում վարձավճարով հանդես էր գալիս Դորտմունդի «Բորուսիայում»։

Իտալական Ա Սերիայի ավարտված մրցաշրջանում Կիեզան խփել է 9 գոլ։