EURO-2024. Ֆրանսիայի հավաքականը քառորդ եզրափակչում է 🎥

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1/8-րդ եզրափակչի շրջանակներում այսօր՝ հուլիսի 1-ին, հանդիպեցին Ֆրանսիայի և Բելգիայի հավաքականները։

Հանդիպումը ավարտվեց Ֆրանսիայի հավաքականի հաղթանակով՝ 1:0 հաշվով։

Հանդիպման միակ գոլը գրանցվեց 85-րդ րոպեին, երբ գնդակը ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիի հարվածից հետո դիպավ Բելգիայի հավաքականի պաշտպան Յան Վերտոնգենին և հայտնվեց դարպասում։

Քառորդ եզրափակչում Ֆրանսիան կմրցի Պորտուգալիա – Սլովենիա զույգի հաղթողի հետ։