EURO-2024. Վրաստանն առաջինը խփեց, բայց Իսպանիան կարողացավ ջախջախել

EURO-2024-ի 1/8 եզրափակչում Իսպանիան մրցեց Վրաստանի դեմ։

Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած ընտրանին ջախջախիչ՝ 4:1 հաշվով առավելության հասավ վրացիների նկատմամբ։

Չնայած պարտությանը՝ 18-րդ րոպեին հենց վրացիները հաշվի մեջ առաջ անցան։ Ինքնագոլի հեղինակ դարձավ Ռոբին լե Նորմանը։

Առաջին խաղակեսի ավարտին Ռոդրին 39-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը։

Երկրորդ կեսի հենց սկզբում Ֆաբիան Ռուիսը Լամին Յամալի փոխանցումից երկրորդ գնդակն ուղարկեց վրացիների դարպասը։

75-րդ րոպեին Նիկո Ուիլյամսը, ձախ եզրից մտնելով տուգանային հրապարակ, խոցեց Գիորգի Մամարդաշվիլիի դարպասը։

83-րդ րոպեին փոխարինման մտած Դանի Օլմոն դրեց խաղի վերջնական հաշիվը։

Այսպիսով, քառորդ եզրափակչում Իսպանիան կմրցի Գերմանիայի դեմ։