Բրունու Ֆերնանդեշը բացատրել է, թե ինչու է կրում 8 համարի խաղաշապիկը

Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը բացատրել է, թե ինչու է կրում 8 համարի խաղաշապիկը

«Ազգային թիմում ունեինք մի խաղացող, ում ես կուռք էի համարում մի քանի տարի առաջ՝ Ժոաու Մոուտինյուին: Հատկապես երիտասարդ տարիներին ես նրան նայում էի նրա խաղաոճի և խելացիության համար: Երբ ես սկսեցի խաղալ Պորտուգալիայում, ինձ բախտ վիճակվեց խաղալ նրա հետ: Դա հաճելի էր, իսկական հրաշք։

Ես առաջին անգամ վերցրի այս համարը, երբ Ժոաուն որակազրկվեց: Գիտեր, որ 8 համարն իրենն է, և որ, հավանաբար, այն ինչ-որ մեկին կտար, եթե ոչ ոք չխնդրեր: Դրանից հետո ես սպասեցի մինչեւ Ժոաուն ավարտի կարիերան, որպեսզի ինքս կարողանայի խաղալ 8 համարի ներքո»,- Ֆերնանդեշի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Բրունու Ֆերնանդեշը Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրել է 69 հանդիպում և դարձել 23 գոլի հեղինակ։