«Բրայթոնը» ռեկորդային գումարով ձեռք կբերի «Նյուքասլի» հարձակվողին

«Բրայթոնը» պայմանագիր կկնքի «Նյուքասլի» հարձակվող Յանկուբա Մինտեի հետ, հայտնում են բրիտանական լրատվամիջոցները։

«Նյուքասլը» փորձում է պահպանել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները և որոշել է վաճառել Գամբիայի հավաքականի 19-ամյա ֆուտբոլիստին:

«Էվերթոնը» և «Լիոնը» այն թիմերից էին, որոնք բանակցություններ էին վարում «Նյուքասլի» հետ գործարքի շուրջ, սակայն «կաչաղակները» համաձայնեցին ֆուտբոլիստի «Բրայթոնին» վաճառելու պայմաններին:

«Ճայերը» Մինտեի տրանսֆերի համար կվճարեն ռեկորդային 33 միլիոն ֆունտ: Այս պահին «Բրայթոնի» ամենաթանկ ձեռքբերումը Ժոաու Պեդրուն է, ում համար ակումբը «Ուոթֆորդին» վճարել է մոտ 30 միլիոն ֆունտ ստերլինգ։