Անդրեյ Լունինը կարող է տեղափոխվել լոնդոնյան գրանդ

Մադրիդի «Ռեալի» 25-ամյա ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Արսենալում»։ Ֆուտբոլիստին իր թիմում ցանկանում է տեսնել անձամբ ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։

Ըստ աղբյուրի՝ «Ռեալը» պատրաստ է բաց թողնել Լունինին 25 միլիոն եվրոյի դիմաց Անգլիական ակումբը կարող է իրեն թույլ տալ նման գումար։

Անցած մրցաշրջանում «Արսենալը» զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում։ Ուկրաինացի դարպասապահի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Լունինը բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, որոնցից 12-ում դարպասն անառիկ է պահել։