«Այաքսը» հայտարարել է վրացի հարձակվողին 13 միլիոն եվրոյով վաճառելու մասին

Հոլանդական «Այաքսը» հայտարարել է Վրաստանի հավաքականի հարձակվող Գիորգի Միկաուտաձեի՝ ֆրանսիական «Մեցին» վաճառելու մասին։

Գործարքի գումարը կազմել է 13 մլն եվրո։ Հատկանշական է, որ նախորդ մրցաշրջանում Միկաուտաձեն վարձավճարով հանդես է եկել «Մեցում» և դարձել 14 գոլի հեղինակ։

Այս օրերին ընթացող EURO-2024-ում Գիորգի Միկաուտաձեն Վրաստանի հավաքականի կազմում անցկացրել է 4 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ՝ ընդգրկվելով մրցաշարի լավագույն ռմբարկուների թվում։