Վրաստանի դեմ խաղում Իսպանիան նույնքան հարված կատարեց դարպասին, որքան Անգլիան ամբողջ մրցաշարում

Հունիսի 30-ին Քյոլնում կայացավ EURO-2024-ի 1/8 եզրափակիչ հանդիպումը, որում Իսպանիայի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Վրաստանի ընտրանուն։

Իսպանիան գերիշխում էր ամբողջ խաղի ընթացքում, չնայած վրացիներն առաջինն առաջ անցան հաշվի մեջ: Հանդիպման ընթացքում «կարմիր ֆուրիայի» ֆուտբոլիստները 36 հարված են կատարել հակառակորդի դարպասին՝ սա ռեկորդային ցուցանիշ է EURO-2024-ի համար:

Հատկանշական է, որ Վրաստանի հետ միայն մեկ խաղում Իսպանիան նույնքան հարված կատարեց դարպասին, որքան Անգլիայի հավաքականը մրցաշարի 4 խաղում։