Ադրիեն Ռաբյոն չի օգնի Ֆրանսիային EURO-2024-ի քառորդ եզրափակչում

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն բաց կթողնի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի հանդիպումը դեղին քարտերի պատճառով։ 29-ամյա ֆուտբոլիստը մրցաշարի երկրորդ զգուշացումն է ստացել Բելգիայի հետ 1/8-րդ եզրափակիչ խաղում (1։0)։

Հաջորդ տուրում ֆրանսիացիները կմրցեն Պորտուգալիա – Սլովենիա զույգի հաղթողի հետ։

Ռաբյոն EURO-2024-ում մասնակցել է Ֆրանսիայի բոլոր չորս նախորդ հանդիպումներին։