Շվեյցարիայի նախագահը շնորհավորել է ազգային հավաքականին քառորդ եզրափակիչ դուրս գալու առիթով

Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամերդը շնորհավորել է ազգային հավաքականին EURO-2024-ի քառորդ եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ։

Շվեյցարիայի հավաքականը Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում 2։0 հաշվով հաղթեց Իտալիային։

«Ի՜նչ հետաքրքիր հանդիպում է: Ի՜նչ անհավանական ձեռքբերում։ Մենք քառորդ եզրափակիչում ենք։

Ջերմորեն շնորհավորում եմ Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիային՝ EURO-2024-ում Իտալիայի նկատմամբ տոնած ֆանտաստիկ հաղթանակի համար»,- գրել է Ամերդը իր սոցիալական ցանցերում։