Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը ՈւԵՖԱ-ի կողմից ճանաչվել է EURO-2024-ի 1/8 եզրափակչի Դանիայի դեմ խաղի լավագույն խաղացող։
31-ամյա խաղացողը մասնակցել է ամբողջ հանդիպմանը՝ 87% փոխանցումների ճշգրտությամբ:
Գերմանիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթանակ տարավ և դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ կխաղա Իսպանիա – Վրաստան հանդիպման հաղթողի հետ։