Բելգիայի հավաքականը ներողություն է խնդրել Կիլիան Մբապպեից 🎥

Բելգիայի հավաքականը ստիպված է եղել ներողություն խնդրել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեից այն բանից հետո, երբ բելգիացի կիսապաշտպան Ամադու Օնանան պնդում էր, որ հարված կկատարի ֆրանսիացու սրունքին:

Տեսանյութը հայտնվեց այն բանից հետո, երբ բելգիացի երկրպագուները սկսեցին վանկարկել, որ Օնանան կհարվածի Մբապպեին: «Էվերթոնի» խաղացողը այնուհետև կրկնել է դա Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից հրապարակված տեսանյութում EURO-2024-ի 1/8 եզրափակիչի թիմերի հանդիպումից առաջ:

Տեսանյութում, նախքան Օնանան կասի իր անունը, բրյուսելցի կատակերգու Պաբլո Անդրեսն ասում է. «Ո՞վ կհարվածի Մբապպեի սրունքին»։

Շաբաթ օրը մարզադաշտում կայանալիք մամուլի ասուլիսից առաջ Բելգիայի մամուլի պատասխանատու Ստեֆան Վան Լոկը ներողություն է խնդրել և ասել, որ տեսանյութը հեռացվել է թիմի սոցիալական ցանցից: