Ռոբերտո դե Զերբին գլխավորեց ֆրանսիական ակումբը

«Մարսելը» հայտարարել է Ռոբերտո դե Զերբիին թիմի գլխավոր մարզիչ նշանակելու մասին։

45-ամյա իտալացին երեք տարվա պայմանագիր է կնքել։ Դե Զերբիի վերջին աշխատանքը «Բրայթոնն» էր, որը նա թողեց մրցաշրջանի վերջում ակումբի ղեկավարների հետ տրանսֆերային քաղաքականության հետ կապված տարաձայնությունների պատճառով։

«Ես շատ ուրախ եմ, որ պայմանագիր եմ կնքել «Մարսելի» հետ, ես մեծ ցանկություն զգացի միանալու այս ակումբին: Ակումբի պատմությունն ու հեղինակությունը, նրա երկրպագուների կիրքն ու եռանդը, ակումբի սեփականատերերի կողմից ինձ ցուցաբերած լրջությունն ու ոգևորությունը որոշիչ դեր են խաղացել այս հուզիչ մարտահրավերն ընդունելու իմ որոշման մեջ:

Ես չեմ համբերում, թե երբ կնստեմ «Վելոդրոմում» որպես թիմի մարզիչ և օգնեմ ակումբին վերականգնել այն դիրքը, որին արժանի է «Մարսելը»», – Դե Զերբիի խոսքերն է մեջբերում «Մարսելի» մամուլի ծառայությունը: