Շվեյցարիայի հավաքականի առաջին գոլի հեղինակ Ռեմո Ֆրեյլերը մեկնաբանել է EURO-2024-ի 1/8-րդ եզրափակչում Իտալիայի նկատմամբ տարած հաղթանակը։
«Իմ ընտանիքը տրիբունաներում էր, ուստի ես գնացի այնտեղ տոնելու իմ խփած գոլը։
Ամբողջ պահեստայինների նստարանը, ամբողջ թիմը դուրս եկավ տոնելու ինձ հետ, և դա մի պահ է, որը երբեք չես մոռանա։
Սա հենց այն է, ինչի մասին երազում եք որպես երեխա։ Սա իրականացված երազանք է»,- Ֆրեյլերի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։