Պյոտր Զելինսկին և ևս հինգ խաղացող լքել են «Նապոլին»

«Նապոլիի» մամուլի ծառայությունը հայտարարել է ակումբից 6 խաղացողների հեռանալու մասին։

Պայմանագրերի ժամկետի ավարտի պատճառով թիմը լքել են կիսապաշտպաններ Պյոտր Զելինսկին, Դիեգո Դեմմեն և դարպասապահ Հուբեր Իդասիակը։ «Նապոլիից» հեռացան նաև ֆուտբոլիստներ, որոնց վարձակալության պայմանագրերի ժամկետը լրացել էր: Դարպասապահ Պիերլուիջի Գոլլինին վերադարձավ «Ատալանտա», կիսապաշտպան Լեանդեր Դենդոնքերը՝ «Ասթոն Վիլա» և հարձակվողական ոճի կիսապաշտպան Համեդ Տրաորեն՝ «Բորնմութ»։

Զելինսկին «Նապոլիում» հանդես է գալիս 2016 թվականից՝ ակումբի հետ նվաճելով առաջնությունը և Իտալիայի գավաթը։ Սպասվում է, որ Լեհաստանի հավաքականի կիսապաշտպանը հուլիսի 1-ին պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ։