Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, ով չորս տարվա որակազրկում է կրում դոպինգի համար, կիսվել է մարզադահլիճից լուսանկարներով։
«Այո, ես դեռ ողջ եմ», – մեկնաբանել է լուսանկարը ֆրանսիացին։
Անցյալ տարվա օգոստոսին Պոգբան դրական դոպինգ թեստ էր հանձնել։ Փետրվարի 29-ին հակադոպինգային դատարանը հաստատել է ֆուտբոլիստին չորս տարով որակազրկելու որոշումը։