Հունիսի 30-ին Դորտմունդում կայացավ EURO-2024-ի 1/8 եզրափակիչ հանդիպումը, որտեղ Գերմանիայի հավաքականը 2։0 հաշվով հաղթեց Դանիային։
Հաշիվը 11-մետրանոց հարվածով բացեց Կայ Հավերցը, իսկ 68-րդ րոպեին Ջամալ Մուսիալան «կնքեց» Բունդեսթիմի հաղթանակը։
Մուսիալայի համար գոլը երրորդն էր EURO-2024-ում։ Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ ավելի երիտասարդ տարիքում միայն մեկ խաղացող է խփել 3 գոլ։ EURO-2004-ում անգլիացի Ուեյն Ռունին 18 տարեկան, 7 ամսական 28 օրական էր, երբ խփեց իր երրորդ գոլը։ Դանիայի դեմ խաղի ժամանակ Մուսիալան 21 տարեկան 4 ամսական 3 օրական էր։