«Նոան» հայտարարել է բրազիլացի հարձակվողին գնելու մասին 🎥

Երևանի «Նոան» հայտարարել է բրազիլացի ֆուտբոլիստին գնելու մասին։
«Մեզ է միացել Մաթեուս Այասը։

Բրազիլացի հարձակվողը հայրենի «Պրոնտե Պրետայի» սան է, կարիերայի մեծ մասն անցկացրել է Իսպանիայում ու Անգլիայում: 2017 թվակակին տեղափոխվել է Իսպանիա, որտեղ խաղացել է «Գրանադայի» 2-րդ թիմում։ Իսպանական թիմերից Այասը հանդես է եկել «Ֆուենլաբրադայում», «Վալենսիա Մեստալիայում», «Միրանդեսում», «Ռեալ Օվեդոյում», «Ռասինգում»։ Անգլիական ակումբներից խաղացել է «Ուոթֆորդի» մինչև 23 տարեկանների թիմում։ Իսպանական 2-րդ լիգայում Հայաստանի փոխչեմպիոնի նորեկն անցկացրել է 87 խաղ ու դարձել 11 գոլի հեղինակ։ 27-ամյա ֆուտբոլիստը «Նոա» է տեղափոխվել Պորտուգալիայի բարձրագույն լիգան ներկայացնող «Մորեիրենսեից»։

«Շատ ուրախ եմ «Նոայի» հետ նոր ճանապարհ սկսել: Ակումբի մի մասնիկը լինելու համար պետք է գերազանցել սեփական սահմանները և միասնաբար հասնել բարձունքների»,-երևանյան թիմին միանալուց հետո ասել է բրազիլացի հարձակվողը: