«Նապոլին» ցանկանում է վարձակալել «Բարսելոնայի» ֆուտբոլիստին

«Բարսելոնան» ցանկանում է բաժանվել Կլեման Լանգլեից։

Diario Sport-ը հայտնում է, որ ինչպես կատալոնացիները, այնպես էլ պաշտպանի գործակալները փնտրում են ակումբ, որը կհամաձայնի նրան վարձակալել։ «Բլաուգրանան» պատրաստ է խզել պայմանագիրը ֆրանսիացու հետ, եթե նա մնա Եվրոպայում, սակայն նա դեմ է դրան։

«Նապոլին» հետաքրքրություն է ցուցաբերում Լանգլեի նկատմամբ։ Իտալական ակումբը կարող է 29-ամյա ֆուտբոլիստին գնելու տարբերակով վարձակալության առաջարկ անել։ Նեապոլցիների գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին դուր է գալիս պաշտպանի խաղը։

Նաև ամառվա սկզբին պաշտպանով հետաքրքրված էր «Վեսթ Հեմը», սակայն նրանից առաջարկներ չկային: Իսպանական մի շարք ակումբներ, այդ թվում՝ «Սևիլիան», նույնպես հավակնորդների թվում են, բայց նրանք կկարողանան վճարել Լանգլեի աշխատավարձի մի փոքր մասը, մինչդեռ «Բարսելոնան» ցանկանում է իրեն ազատել բոլոր պարտավորություններից, կամ գոնե դրա մեծ մասից: