«Ինտերի» և Իտալիայի հավաքականի պաշտպան Մատեո Դարմիանը մեկնաբանել է EURO-2024-ի 1/8-րդ եզրափակչում Շվեյցարիայից (0։2) կրած պարտությունը և իր թիմի մրցաշարից հեռանալը։
«Իհարկե, հիմա հիասթափության զգացում է տիրում։ Մենք ցանկություն ու հնարավորություն ունեինք ավելիին հասնելու, բայց, ցավոք, չստացվեց։ Հիմա ճիշտ կլինի ստանձնել արդյունքի պատասխանատվությունը և դիմակայել ձախողմանը։ Այս պահին դժվար է բացատրել: Ցավում ենք և պետք է ներողություն խնդրենք բոլորից։ Դա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել առայժմ։
Սա իմ կարիերայի ամենամեծ հիասթափությունն էր։ Ցավոք, ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասել է Դարմիանը Sky Sport Italia-ին տված հարցազրույցում։