«Լիոնի» հարձակվողը մոտ է գերմանական ակումբ տեղափոխվելուն

Դորտմունդի «Բորուսիան» պատրաստվում է ձեռք բերել «Լիոնի» հարձակվող Ռայան Չերկիին՝ 20-ամյա խաղացողի համար պայքարում առաջ անցնելով ՊՍԺ-ից, հայտնում է L’Equipe-ը։

Չերկիի պայմանագիրը «Լիոնի» հետ ավարտվում է 2025 թվականին։ Ակումբն առաջարկել է Ռայանին երեք տարով երկարաձգել, բայց աշխատավարձի կրճատմամբ: Ֆուտբոլիստը չի պատրաստվում պայմանագիր կնքել ներկայիս թիմի հետ։

Խոսվում է, որ «Լիոնն» ու ՊՍԺ-ն պայմանավորվել են Չերկիի տրանսֆերի շուրջ 15 միլիոն եվրոյով, սակայն «Բորուսիան» կրկնել է փարիզցիների առաջարկը, իսկ «Լիոնը» Լիգա 1-ի մրցակցին չուժեղացնելու համար կնախընտրի վաճառել իր խաղացողին գերմանական ակումբին։