Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն Գերմանիայում ընթացող EURO-2024-ի 1/8 եզրափակչի՝ Վրաստանի հետ հանդիպման նախօրեին խոսել է այն մասին, թե արդյոք կփոխարինի՞ 16-ամյա եզրային Լամին Յամալին մինչև տեղական ժամանակով 23:00-ն, որպեսզի չխախտի Գերմանիայի օրենքները։
Նախկինում հաղորդվել էր, որ Գերմանիայի օրենսդրության համաձայն՝ 18 տարեկանից ցածր անձանց արգելվում է աշխատել մինչև ժամը 20:00-ն, բացառությամբ այն մարզիկների, որոնց թույլատրվում է աշխատել մինչև տեղական ժամանակով 23:00-ն: Այնուամենայնիվ, Յամալին կարող է չբավականացնել ժամանակը, եթե Իսպանիան ստիպված լինի խաղալ լրացուցիչ ժամանակում:
«Մենք բոլորս պատասխանատու ենք Յամալի համար: Մենք կկատարենք մեր գործը և թույլ կտանք նրան խաղալ: Ոչ մի ավելորդ բան:
Ես չգիտեմ գերմանական օրենսդրությունը: Լամինին փոխարինե՞նք։ Չեմ կարծում»,- Դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում Marca-ն: