Լիոնել Մեսսին 14 տարվա մեջ առաջին անգամ նման վատ ցուցանիշ գրանցեց

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին չի կարողացել գոլ խփել COPA AMERICA-ի խմբային փուլում։

Հունիսի 24-ին 37 տարեկան դարձած ֆուտբոլիստը երկու հանդիպում է անցկացրել Կանադայի (2:0) և Չիլիի (1:0) հետ: Նա վնասվածքի պատճառով բաց է թողել Պերուի դեմ խաղը (2:0):

Ինչպես հայտնում է OneFootball-ը, 2010 թվականի Աշխարհի առաջնությունից հետո առաջին անգամ Մեսսին չի կարողացել գոլ խփել ազգային թիմին խոշոր մրցաշարի խմբային փուլում: