«Լացիոն» գնեց Ա Սերիայում հանդես եկող հարձակվողներից մեկին

«Վերոնայի» վինգեր Տեյանի Նոսլինը տեղափոխվել է «Լացիո», հայտնում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը։

24-ամյա հոլանդացին 2021 թվականի ամռանից խաղում էր հայրենիքում՝ «Ֆորտունայում», իսկ 2024 թվականի սկզբին հայտնվեց Վերոնայում։

Նախորդ մրցաշրջանում Նոսլինը Ա Սերիայում անցկացրել է 17 հանդիպում, խփել 5 գոլ և կատարել 4 արդյունավետ փոխանցում։ Էրեդիվիզիում նա անցկացրել է 13 հանդիպում և խփել 3 գոլ։