Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը մեկնաբանել է 2024 թվականի COPA AMERICA-ի խմբային փուլի 3-րդ տուրում Պերուի նկատմամբ տարած հաղթանակը (2:0)։ Այս խաղում Լաուտարոն դուբլի հեղինակ է դարձել։
«Ես երջանիկ եմ հեռանում, քանի որ կարողացանք գործնականում կիրառել այն, ինչի վրա աշխատել ենք այս շաբաթ:
Շատ ուրախ եմ, որ խաղում եմ թիմի համար։ Առաջին խաղակեսը մեզ համար հեշտ չէր, բայց մենք այն հանգիստ անցկացրինք։
Գոլը տոնելիս ես գրկեցի Լեոյին (Մեսսին ամբողջ խաղն անցկացրել է պահեստայինների նստարանին) այն ամենի համար, թե ինչ է նա նշանակում մեզ համար»,- Լաուտարոյի խոսքը մեջբերում է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը։
Արգենտինան վաստակեց 9 միավոր և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր։