Կայ Հավերցն այս ցուցանիշով հավասարվեց Կարիմ Բենզեմային ու Դավիդ Վիլյային

Հունիսի 29-ին Դորտմունդում տեղի կունենա EURO-2024-ի 1/8 եզրափակիչ հանդիպումը Գերմանիայի և Դանիայի ազգային հավաքականների միջև։ Հանդիպումն ավարտվեց գերմանացիներն հաղթանակով` 2:0:

Հանդիպման հաշիվը 53-րդ րոպեին 11-մետրանոցից դիպուկ հարվածով բացեց Կայ Հավերցը։

Հավերցի համար գոլը չորրորդն էր Եվրոպայի առաջնությունում: Այս ցուցանիշով գերմանացին հավասար է հոլանդացի Դենիս Բերգկամպին, ֆրանսիացի Կարիմ Բենզեմային, իսպանացի Դավիդ Վիլյային և գերմանացի Լուկաս Պոդոլսկուն։ Մայրցամաքային առաջնություններում Գերմանիայի հավաքականի կազմում ավելի շատ գոլեր խփել են միայն Յուրգեն Կլինսմանը և Մարիո Գոմեսը (5-ական):