Յան Զոմմեր․ «Իտալական ֆուտբոլը ճգնաժամի մեջ չէ, պարզապես մենք էինք ուժեղ»

«Ինտերի» և Շվեյցարիայի հավաքականի դարպասապահ Յան Զոմմերը մեկնաբանել է EURO-2024-ի 1/8 եզրափակչում Իտալիայի նկատմամբ տարած հաղթանակը (2:0) և կիսվել մրցակցի մակարդակի մասին։

«Սա շատ դրական արդյունք է մեզ համար։ Մենք հիանալի խաղացինք հիանալի թիմի դեմ, ես շատ ուրախ եմ: Մենք հիանալի խաղացինք: Այդ իսկ պատճառով Իտալիայի համար այսօր շատ դժվար էր վերադառնալ խաղ, քանի որ մենք շատ ագրեսիվ էինք և լավ էինք տիրում գնդակին: Եթե ​​հաջորդ խաղում նույն խաղը ցուցադրենք, ապա հաջողության շատ լավ հնարավորություններ կունենանք։

Իտալական ֆուտբոլը ճգնաժամի մե՞ջ է։ Չեմ կարծում։ Ոչ, Իտալիայի հավաքականը հիանալի թիմ է, բայց մենք այսօր շատ լավ խաղացինք։ Ես լավ գիտեմ Ա Սերիան, իսկ նրանց թիմում շատ բարձրակարգ խաղացողներ կան»,- Զոմմերի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։