Իվան Շրանցը Ժորժ Միկաուտաձեի և Ջամալ Մուսիալայի հետ EURO-2024-ի լավագույն ռմբարկուն է

Գելզենկիրխենում ընթանում է EURO-2024-ի 1/8 եզրափակիչ Անգլիա-Սլովակիա հանդիպումը։ Առաջին խաղակեսից հետո սլովակները առջեւում են` 1:0:

Հանդիպման հաշիվը բացեց հարձակվող Իվան Շրանցը:

Շրանցի համար գոլը երրորդն էր EURO-2024-ում։ Նա մրցաշարի ռմբարկուների ցուցակը գլխավորում է վրացի Ժորժ Միկաուտաձեի և գերմանացի Ջամալ Մուսիալայի հետ: