Իվան Ռակիտիչը կարող է տեղափոխվել խորվաթական ակումբ

Խորվաթիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Իվան Ռակիտիչը, որն այժմ հանդես է գալիս սաուդյան «Ալ-Շաբաբում», կարող է կարիերան շարունակել խորվաթական «Հայդուկում»: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Աղբյուրի համաձայն՝ «Հայդուկը» հատուկ հետաքրքրություն է ցուցաբերում Ռակիտիչի հնարավոր ձեռքբերման նկատմամբ և արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։ Խորվաթական ակումբի նոր գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն ամառային տրանսֆերային պատուհանում «Հայդուկի» կազմն ուժեղացնելու առաջնահերթ թիրախ է նշել Ռակիտիչին։

Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին 36-ամյա Իվան Ռակիտիչը դարձավ Սաուդյան «Ալ-Շաբաբի» խաղացող՝ հեռանալով «Սևիլիայից»։ Անցած մրցաշրջանում խորվաթը բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման, որոնցում դարձել է 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն «Ալ-Շաբաբի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 3,5 միլիոն եվրո։