Իլկայ Գյունդողան․ «Մեր բախտը մի փոքր բերեց»

«Բարսելոնայի» կիսապաշտպան և Գերմանիայի հավաքականի ավագ Իլկայ Գյունդողանը մեկնաբանել է EURO-2024-ի 1/8 եզրափակչում Դանիայի նկատմամբ տարած հաղթանակը (2:0):

Դանիացիները կարող էին բացել խաղի հաշիվը 48-րդ րոպեին, սակայն Յոակիմ Անդերսենի գոլը չեղարկվեց Թոմաս Դելեյնիի` խաղից դուրս գտնվելու պատճառով։ Մի քանի րոպե անց Անդերսենը սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, և Դանիայի դարպասին 11-մետրանոց նշանակվեց, որը իրացրեց Կայ Հավերցը:

«Դա հիշարժան հանդիպում էր։ Մի քիչ տարօրինակ, ճիշտն ասած։ Խաղը շատ լարված էր, և մեր բախտը մի փոքր բերեց։ Դանիացիները հանդիպման մեծ մասում շատ լավ էին պաշտպանվում, բայց մենք արժանի էինք հաղթանակի։

Հանդիպման մթնոլորտը հիանալի էր։ Դորտմունդից պակաս բան չէիք սպասի։ Այստեղ վերադառնալը միշտ հիանալի է, և հիմա մենք անհամբերությամբ սպասում ենք Շտուտգարտում կայանալիք խաղին»,- Գյունդողանի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Մրցաշարի քառորդ եզրափակիչում Գերմանիան կխաղա Իսպանիա – Վրաստան հանդիպման հաղթողի հետ։