Հովհաննես Հարությունյանը վերադարձավ իր նախկին ակումբ

Ռուսական «Սոչիի» ֆուտբոլիստ Հովհաննես Հարությունյանը, ով նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Փյունիկում», վերադարձել է «Արարատ-Արմենիա»։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ վարձակալության հիմունքներով «Արարատ-Արմենիա» է տեղափոխել 1.5 մրցաշրջան մեր թիմի կազմում հանդես եկած Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը։
Հարությունյանը «Փյունիկի» դպրոցի սան է, իր կարիերայի ընթացքում մեծապես հանդես է եկել «Փյունիկում», ինչպես նաև «Արարատում», Սլովակիան ներկայացնող «Զեմպլինում» ու ռուսական «Սոչիում»։ Մեր թիմի կազմում Հովհաննեսը հանդես էր եկել 2018-19 թթ-ին` մասնակցելով 40 հանդիպման ու դառնալով 6 գոլի հեղինակ։
Բարի վերադարձ մեր ֆուտբոլային ընտանիք, Հովհաննես», – գրված է հրապարկման մեջ։