Շաբաթ օրը՝ հունիսի 29-ին, կայացավ EURO-2024-ի 1/8 եզրափակչի Գերմանիա-Դանիա հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է Գերմանիայի հավաքականի հաղթանակով՝ 2։0 հաշվով։
Այսպիսով, Գերմանիան 21-րդ դարում չորրորդ անգամ դուրս եկավ EURO-ի քառորդ եզրափակիչ։ Նախկինում Գերմանիայի հավաքականին դա հաջողվել էր 2008, 2012 եւ 2016 թվականներին։
2024 թվականի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում Գերմանիայի հավաքականը կխաղա Իսպանիա – Վրաստան հանդիպման հաղթողի հետ։