EURO-2024. Գերմանիայի հավաքականը հաղթեց Դանիային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ 🎥

Այսօր՝ հունիսի 29-ին, կայացավ EURO-2024-ի 1/8-րդ եզրափակիչը, որում Գերմանիան մրցեց Դանիայի հետ։ Հանդիպումը ավարտվեց Գերմանիայի հավաքականի հաղթանակով՝ 2:0 հաշվով։

Հանդիպման 53-րդ րոպեին Կայ Հավերցը 11 մետրանոց հարվածից առաջ մղեց Գերմանիայի հավաքականին, իսկ րոպեներ անց Ջամալ Մուսիալան կրկնապատկեց իր թիմի առավելությունը։

Այսպիսով, Գերմանիայի հավաքականը դուրս եկավ Եվրոպայի 2024 թվականի առաջնության քառորդ եզրափակիչ փուլ, որտեղ կմրցի Իսպանիա – Վրաստան զույգի հաղթողի դեմ։