EURO-2024. Անգլիան վերջին վայրկյանին փրկվեց պարտությունից ու լրացուցիչ ժամանակում հաղթեց

EURO-2024-ի 1/8 եզրափակչում Անգլիայի հավաքականը մրցեց Սլովակիայի դեմ։

Գարեթ Սաութգեյթի սաները  ծանր խաղում կարողացան հաղթել սլովակներին ու դուրս թողնել հետագա պայքարից (2:1)։

Իվան Շրանցը խաղի 25-րդ րոպեին բացեց հաշիվը։ Երբ թվում էր, թե սլովակները հաղթեցին, խաղի վերջին վայրկյանին Ջուդ Բելինգհեմը կիսաշրջադարձ հարվածով գրավեց դարպասը։

Լրացուցիչ ժամանակում Հարի Քեյնը խփեց հաղթական գոլը։

Այսպիսով, քառորդ եզրափակչում Անգլիան կմրցի Շվեյցարիայի դեմ։