Դուգլաս Լուիսը տեղափոխվեց իտալական ակումբ

«Յուվենտուսը» հայտարարել է 26-ամյա կիսապաշտպան Դուգլաս Լուիսի տեղափոխության մասին։

Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։

Բիրմինգհեմում հանդես գալու ընթացքում Դուգլաս Լուիսը դարձավ Պրեմիեր Լիգայի լավագույն կիսապաշտպաններից մեկը՝ 204 խաղում դառնալով 22 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։