Դավիդ Ալաբա. «Ավստրիայի հավաքականը ուրախ է, որ թիմը մարզում է Ռալֆ Ռանգնիկը»

Ավստրիայի հավաքականի եզրային պաշտպան Դավիդ Ալաբան խոսել է հավաքականի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկի թիմի հաջող արդյունքներից։

«Նա մեծ ներդրում ունեցավ։ Նրան իրականում հաջողվեց շատ ավելին անել և շատ բան փոխել դեպի լավը: Մենք հաճախ դա նկատում ենք մեր թիմում։ Նա և իր մարզչական շտաբը գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա:

Մենք ուրախ ենք, որ ունենք նրան։ Նա արդեն շատ է կատարելագործվել, եւ կարծում եմ՝ բոլորը կարող են հստակ տեսնել նրա ոճը մեր խաղերում»,- Ալաբայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Ռանգնիկի՝ Ավստրիայի հավաքականում նշանակվելուց ի վեր՝ 2022 թվականի հունիսին, միայն Պորտուգալիան (73%), Իսպանիան (67%) և Հոլանդիան (64%) եվրոպական թիմերից ավելի բարձր հաղթանակի տոկոս ունեն։