Դանի Կարվախալ․ ««Ռեալից» հետո եվրոպական մեկ այլ ակումբում չեմ խաղա»

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Դանիել Կարվախալը խոսել է ապագայի իր ծրագրերի մասին։

«Այն օրը, երբ իմ հերթը կլինի հեռանալու ակումբից, ես կգնահատեմ, թե ինչ մարզավիճակում եմ, քանի տարեկան կլինեմ։ Բայց միանշանակ կարող եմ ասել, որ «Ռեալից» հետո չեմ տեղափոխվի եվրոպական ոչ մի ակումբ, դա ձեզ երաշխավորում եմ»,- Կարվախալի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Կարվախալը «Ռեալի» սան է։ 2023/24 մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է ակումբի 41 հանդիպման, որոնցում դարձել է 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Կարվախալի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։