Կրիշտիանու Ռոնալդուն զվարճացրել է երկրպագուներին՝ գնդակով մի քանի հնարք անելով 🎥

Պորտուգալիայի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի՝ Սլովենիայի դեմ խաղին։

Խաղը կկայանա Մայնի Ֆրանկֆուրտում հուլիսի 1-ին։ Հունիսի 30-ին պորտուգալացի ֆուտբոլիստները բաց մարզում են անցկացրել։

Պորտուգալիայի հավաքականի ավագ և գլխավոր աստղ Կրիշտիանու Ռոնալդուն ուրախացրել է հանդիսատեսին՝ գնդակով ցուցադրելով մի քանի հնարք։