COPA AMERICA․ Արգենտինան առանց Լիոնել Մեսսիի հաղթեց Պերուին 🎥

Հունիսի 30-ի գիշերը կայացել է 2024 թվականի COPA AMERICA-ի խմբային փուլի երրորդ տուրի Արգենտինա – Պերու հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է Լիոնել Սկալոնիի թիմի հաղթանակով՝ 2։0 հաշվով։

Հաղթողի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը։ Անխել դի Մարիան գոլային փոխանցում է կատարել։ Հարձակվող Լիոնել Մեսսին խաղադաշտ չի մտել։

Մեկ այլ խաղում Կանադան ու Չիլին ոչ-ոքի խաղացին՝ 0:0:

A խմբում Արգենտինան վաստակել է 9 միավոր, Կանադան՝ 4, Չիլին՝ 2, Պերուն՝ 1։

Արգենտինան և Կանադան ավելի ուշ կպարզեն փլեյ-օֆֆի իրենց մրցակիցներին։