«Չելսին» ցանկանում է ձեռք բերել 19-ամյա ամերիկացուն

«Չելսին» ցանկանում է ձեռք բերել «Ատլանտա Յունայթեդի» և ԱՄՆ ազգային հավաքականի ձախ պաշտպան Քեյբ Ուայլիին:

Ինչպես հայտնում է The Athletic-ը, լոնդոնյան ակումբն արդեն բանակցություններ է վարում 19-ամյա խաղացողի հետ։

Ակնկալվում է, որ եթե գործարքը հաջողությամբ ավարտվի, «Չելսին» Ուայլիին վարձավճարով կտա ֆրանսիական «Ստրասբուրգին», որն ունի նույն սեփականատերը, ինչ լոնդոնցիները՝ BlueCo կոնսորցիումը:

2024 թվականին Ուայլին մասնակցել է «Ատլանտայի» 19 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը MLS ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ավարտը։