«Չելսին» պատրաստ է Ալեքսանդր Իսակի համար գործարքի մեջ ներառել երեք ֆուտբոլիստի

«Չելսին» հետաքրքրված է «Նյուքասլի» և Շվեդիայի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Իսակով։

Ինչպես հաղորդում է Football Insider-ը, լոնդոնյան ակումբը մտադիր է փոխանակում առաջարկել «կաչաղակներին»՝ «Նյուքասլ» ուղարկելով միանգամից երեք խաղացողների՝ կիսապաշտպան Կոնոր Գալագերին, հարձակվող Արմանդո Բրոային և պաշտպան Տրևո Չալոբային։

Նախորդ մրցաշրջանում 24-ամյա Իսակը «Նյուքասլի» կազմում անցկացրել է 40 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 25 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: