«Ատլետիկոն» հայտարարեց Մեմֆիս Դեպայի և ևս երեք ֆուտբոլիստների հեռանալու մասին

Մադրիդի «Ատլետիկոյի» մամուլի ծառայությունը հայտնել է Հոլանդիայի հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայի՝ պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով ակումբից հեռանալու մասին։

Մադրիդյան ակումբը չի երկարաձգել պայմանագրերը նաև պաշտպաններ Մարիո Էրմոսոյի և Գաբրիել Պաուլիստայի, ինչպես նաև եզրային Վիտոլոյի հետ։

Բոլոր չորս խաղացողները դարձան ազատ գործակալներ «Ատլետիկոյից» հեռանալուց հետո:

Անցած մրցաշրջանում 30-ամյա Դեպայը «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 31 հանդիպում, դարձել 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ 29-ամյա Հերմոսոն անցկացրած 45 խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ 33-ամյա Պաուլիստան անցկացրել է 24 հանդիպում և արդյունավետ չի եղել։ 34-ամյա Վիտոլոն չի եղել Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում 2023/24 մրցաշրջանում։