Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել դի Մարիան մեկնաբանել է 2024 թվականի COPA AMERICA-ի խմբային փուլի 3-րդ տուրում Պերուի նկատմամբ տարած հաղթանակը (2:0)։
Կիսապաշտպանը գոլային փոխանցում կատարեց և խաղադաշտ մտավ նաև ավագի թեւկապով, քանի որ Լիոնել Մեսսին ամբողջ խաղն անցկացրել է պահեստայինների նստարանին:
«Մենք ամեն ինչ շատ լավ արեցինք:
Շատ հաճելի է լինել թիմի ավագը։ Փորձում եմ հնարավորինս լավ անել ամեն ինչ և հասնել դրական արդյունքների»,- Դի Մարիայի խոսքերն է մեջբերում ազգային հավաքականի մամուլի ծառայությունը։
Արգենտինան վաստակեց 9 միավոր և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր: