Ալվարո Մորատան կարիերան կարող է շարունակել Սաուդյան Արաբիայում

Մադրիդի «Ատլետիկոյի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան կարիերան կարող է շարունակել Սաուդյան Արաբիայում։

Ինչպես տեղեկացնում է AS-ը, 31-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է իսպանացի մասնագետ Միշելի գլխավորած «Ալ-Քադիսիյա» ակումբը։

Ավելի վաղ Ալ-Խոբար քաղաքի ակումբը համալրել էր Իսպանիայի հավաքականում Մորատայի խաղընկեր Նաչոն, ով հեռացավ Մադրիդի «Ռեալից»։

Անցած մրցաշրջանում Մորատան «Ատլետիկոյի» բոլոր մրցաշարերում անցկացրած 48 խաղում դարձել է 21 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։