Սեզար Ասպիլիկուետան երկարաձգել է պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ

Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Սեզար Ասպիլիկուետան երկարաձգել է պայմանագիրը Մադրիդի «Ատլետիկոյի» հետ, հաղորդում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։

34-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մեկ տարով։

Անցած մրցաշրջանում Ասպիլիկուետան «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 34 հանդիպում բոլոր մրցաշարերում և կատարել 2 գոլային փոխանցում։